Շավարշ Կարապետյանը՝ վարչապետին. Աշխատում ենք մասնակիցը լինել ՀՀ բարգավաճմանը18 հուլիսի 2018 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին: «Ուրախ եմ, որ ավելի հաճախ եմ Ձեզ տեսնում Երևանում, վերջին երեք ամսում սա մեր երկրորդ հանդիպումն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսուհետ Շավարշ Կարապետյանի կապը հայրենիքի հետ կլինի առավել ամուր: Իր հերթին, անվանի լողորդը վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի: «Ցանկանում ենք, որ այն հաղթանակը, որ տարաք՝ դառնա ողջ հայ ժողովրդինը: Բոլորս աշխատում ենք մասնակիցը լինել հայրենիքի բարգավաճմանը»,- ասել է Շավարշ Կարապետյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանում կան բազմաթիվ հայազգի շնորհալի երիտասարդներ, որոնք պատրաստ են լինել ՀՀ կառավարության կողքին, ներգրավվել կառավարման համակարգում և մասնակիցը դառնալ Հայաստանի զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նրանց տվյալները փոխանցել ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղ կքննարկվի նրանցից յուրաքանչյուրի հայտը և կտրվի համապատասխան արձագանք, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |