Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան ՀՀ-ում կանցկացվի

Կենսաբանության  33-րդ միջազգային օլիմպիադան ՀՀ-ում կանցկացվի

PanARMENIAN.Net - 2022 թվականի հուլիսի 10-17-ը «Կենսաբանություն» առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանի Ծաղկաձոր քաղաքում, հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Որոշումը կայացվել է 2018 թվականի հուլիսի 15-22-ը Թեհրանում կայացած 2017-2018 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների 29-րդ միջազգային օլիմպիադայի ընթացքում:

Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք միջազգային օլիմպիադային կմասնակցի ավելի քան 70 երկրի պատվիրակություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---