ՊՆ ղեկավար. Ադրբեջանական զինուժը շարունակում է ամրացնել դիրքերը Նախիջանում

ՊՆ ղեկավար. Ադրբեջանական զինուժը շարունակում է ամրացնել դիրքերը Նախիջանում

PanARMENIAN.Net - Նախիջանում իրավիճակը վերահսկելի է: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում:

«Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքները՝ ամրացնելու իրենց դիրքերը: Մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի չեզոքացվեն այդ գործողությունները»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Պաշտպանության նախարարի խոսքով` հայկական զինված ուժերն այնպիսի միջոցներ են ձեռնարկել, որոնք չեզոքացրել են միջդիրքային տարածության կրճատումը։

Տոնայանը հայտարարել է նաև, որ հայկական կողմը միշտ է սպասում ռազմական գործողությունների վերսկսման, ոչ միայն Ադրբեջանի կողմից:

Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:

 Ուշագրավ
---