Ջանջուղազյան. 2019-ի բյուջեում աշխատավարձերի և թոշակների բարձրացման որոշում դեռ չկա![]() 26 հուլիսի 2018 - 15:34 AMT PanARMENIAN.Net - 2019-ի բյուջեում աշխատավարձերի և թոշակների բարձրացման որոշում դեռևս չկա: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկվող տարբերակում առայժմ չի նախատեսվում բարձրացում», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նախարարը կոչ է արել ծանոթանալ միջնաժամկետ ծախսերի ծրագրին, որում ամրագրված են 2019-ին կանխատեսվող հիմնական ցուցանիշները: «Ես առաջարկում եմ ուսումնասիրել փաստաթղթերը», - ասել է նա: Խոսելով պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումից՝ ֆինանսների նախարարը նշել է, որ դա տրամաբանական ավելացում է՝ կապված ՀՆԱ-ի հետ: «Ինչպես սովորաբար նախատեսվում է, հենց այդ տրամաբանությամբ էլ անվանական մեծությամբ թվերն ավելանում են պաշտպանական ոլորտում: Այն կախվածության մեջ է ՀՆԱ-ից», - ընդգծել է նա: 2018-ի բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են 247 մլրդ դրամ, որը 2017-ի բյուջեն գերազանցում է 18,15 տոկոսով (38 մլրդ դրամով): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |