Սվիտալսկի. ԵՄ-ն աջակցում է առողջապահության ոլորտի բարեփոխումներին![]() 26 հուլիսի 2018 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը լիահույս է, որ առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը ԵՄ հետ նոր թափ կստանա: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպմանը: Սվիտալսկին հայտարարել է, որ «ԵՄ-ն աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումներին և պատրաստ է իր ներդրումն ունենալ առողջապահության համակարգում օրակարգային հարցերի լուծմանը` կախված մատնանշված առաջնահերթություններից»: Կողմերը քննարկել են առողջապահության բնագավառում Եվրամիության հետ համագործակցությունը: Նախարար Թորոսյանը մեծապես կարևորել է պետական կառավարման համակարգում բարեփոխումներին ԵՄ օժանդակությունը: Պյոտր Սվիտալսկին հետաքրքրվել է առողջապահության ոլորտում առաջնահերթ անելիքներով, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանն առանձնացրել է, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մի շարք հիվանդությունների,մասնավորապես, քաղցկեղի վաղաժամ կանխման նպատակադրումը և այլն: Հատուկ անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ընթացիկ քայլերին ու այդ ուղղությամբ ԵՄ աջակցության մեխանիզմներին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Առողջապահության ոլորտում ԵՄ հետ երկկողմ ծրագրերն իրականացվում են Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների շրջանակներում, մասնավորապես, Թվինինգ և Թայեքս ծրագրերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |