Սվիտալսկի. ԵՄ-ն աջակցում է առողջապահության ոլորտի բարեփոխումներին

Սվիտալսկի. ԵՄ-ն աջակցում է առողջապահության ոլորտի բարեփոխումներին

PanARMENIAN.Net - Հայաստանը լիահույս է, որ առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը ԵՄ հետ նոր թափ կստանա: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպմանը:

Սվիտալսկին հայտարարել է, որ «ԵՄ-ն աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումներին և պատրաստ է իր ներդրումն ունենալ առողջապահության համակարգում օրակարգային հարցերի լուծմանը` կախված մատնանշված առաջնահերթություններից»:

Կողմերը քննարկել են առողջապահության բնագավառում Եվրամիության հետ համագործակցությունը: Նախարար Թորոսյանը մեծապես կարևորել է պետական կառավարման համակարգում բարեփոխումներին ԵՄ օժանդակությունը:

Պյոտր Սվիտալսկին հետաքրքրվել է առողջապահության ոլորտում առաջնահերթ անելիքներով, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանն առանձնացրել է, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մի շարք հիվանդությունների,մասնավորապես, քաղցկեղի վաղաժամ կանխման նպատակադրումը և այլն:

Հատուկ անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ընթացիկ քայլերին ու այդ ուղղությամբ ԵՄ աջակցության մեխանիզմներին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Առողջապահության ոլորտում ԵՄ հետ երկկողմ ծրագրերն իրականացվում են Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների շրջանակներում, մասնավորապես, Թվինինգ և Թայեքս ծրագրերով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---