545 մլն դրամի նպաստ է յուրացվել. Սոցծառայության գործակալության պետին ու 5 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել![]() 26 հուլիսի 2018 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից խարդախությամբ հափշտակվել է մոտ 545 մլն դրամի սոցիալական նպաստ. դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որոշվել է գործակալության պետին և 5 աշխատակցին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը: Պարզվել է, որ սոցիալական ծառայության տարածքային գործակալության թվով 5 աշխատակից, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, տարբեր ժամանակահատվածներում, մինչև 2018թ. հունիս ամիսը, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Նրանք այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով, «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքներն սպասարկող բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել և այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Բացի դրանից, քննությամբ այս պահի դրությամբ ձեռք բերված տվյալներով 2007թ.-ից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Ստեփանավանի տարածքային գործակալությունում ապօրինի հաշվառվել են հարյուրավոր կեղծ նպաստառուներ: Նրանց անվամբ ձևակերպված նպաստի գումարները յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի աշխատակիցների միջոցով փոխանցվել են գործակալության աշխատակիցներին: Նույն օրը ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մյուս աշխատակիցներին ևս առաջադրվել է մեղադրանք և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Միաժամանակ, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին և որոշումը կատարման համար ուղարկվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին` եռօրյա ժամկետում որոշման պահանջները կատարելու և այդ մասին Լոռու մարզի դատախազությանը տեղյակ պահելու նպատակով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |