Telegram-ն օգտատերերի նույնականացման նոր Passport գործառույթ է գործարկում27 հուլիսի 2018 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Telegram մեսենջերը հայտարարել է օգտատերերի նույնականացման նոր գործառույթի՝ Telegram Passport-ի գործարկման մասին: Դա ծառայություններում օգտատերերի նույնականացման միակ միջոցն է: Գործառույթը թույլ է տալիս մեկ անգամ ներբեռնել փաստաթղթերը մեսենջերի միջոցով, իսկ հետո կիսել իր տվյալները ծառայությունների հետ, որոնք պահանջում են հաստատել անձը: Նախկինում նույն փաստաթղթերը յուրաքանչյոր նոր հավելվածի համար պետք էր առանձին ներբեռնել, գրում է Telegram-ը: Անձը հաստատող բոլոր փաստաթղթերը պահվելու են Telegram-ի ամպում և պաշտպանված են լինելու ծածկագրով, խոստանում է Telegram-ը: Մեսենջերին դրանք հասանելի չեն լինի՝ երբ օգտատերը կիսվում է իր տվյալնելով, դրանք անմիջապես հայտնվում են հասցեատիրոջ մոտ, գրում է «Վեդոմոստին»: Telegram Passport-ը կարող է հավաքագրել անձնագրերը, արտասահմանյան անձնագրերը, վարորդական իրավունքները, կոմունալ հաշվիները, բանկային հաշիվների մասին տեղեկանքները և այլ փաստաթղթեր, ինչպես նաև խնդրել օգտատերին լուսանկարվել: Telegram-ն արդեն առաջարկում է փորձել նոր գործառույթը ePayments.com-ում՝ բրիտանական վճարային համակարգում, որն աշխատում է նաև Ռուսաստանում: ePayments.com կայքում հատուկ կոճակ կա՝ գրանցում Telegram-ով, որը սեղմելիս ծառայությունը տեղափոխում է օգտատերին մեսենջեր, իսկ վերջինս հայտնում է, որ EpaymentsKYCBot-ը օգտատերի անձնական տվյալներն է պահաջում նրան իր ծառայություններում գրանցելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |