ՀՀ-ում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Ընկերակցության մարտիկ» մրցումները![]() 27 հուլիսի 2018 - 13:19 AMT PanARMENIAN.Net - «Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում անցկացվելու են «Ընկերակցության մարտիկ» մրցումները: Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», Ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմությանգիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: «Ընկերակցության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |