«Սասնա ծռերից» Մարտիրոս Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է![]() 27 հուլիսի 2018 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ դատավորը բավարարել է փաստաբանի միջնորդությունը և որոշել փոխել Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) խափանման միջոցը։ Նրա նկատմամբ կկիրառվի գրավ՝ 1 մլն դրամ, հայտնում է Aysor.am-ը։ Միաժամանակ դատարանը որոշել է փոխել նույն գործով մեկ այլ ամբաստանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցը. նա ազատ կարձակվի պատգամավորական երաշխավորությամբ։ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան, պատանդներ են վերցվել: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |