Կոբզոնի վիճակը կայուն է

Կոբզոնի վիճակը կայուն է

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի վիճակը կայուն է, դեպի վատը փոփոխություններ չկան: Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Վարվարա Վինոգրադովան, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ նա հոսպիտալացվել է, նույնիսկ որոշ ԶԼՄ-ներ գրեցին, որ նա կոմայի մեջ է, ինչը հետո հերքվեց:

Ինչպես պատմել է Կոբզոնի կինը՝ Նելլին, հիվանդանոցում նրան այցելել է երգչի առաջին կինը՝ առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան: «Նա ժպտաց, երբ տեսավ Տերեշկովային: Նա շատ գոհ էր...Ալեքսեյ Լեոնովից էլ մեզ են հասնում բարեմաղթանքներ»,-ասել է նա:

Լուրջ առողջական խնդիրներ Կոբզոնի մոտ ի հայտ եկան 2001-ին: 2004-ին երգչի մոտ օնկոլոգիական հիվանդություն հայտնաբերվեց, որից հետո նա մի քանի անգամ վիրահատվել է:

Կոբզոնն արդեն մեկ շաբաթ է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է: Հարազատները պնդում են, որ դա պլանային հոսպիտալացում է, մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ նրա վիճակը շատ ծանր է և նա վերակենդանացման բաժանմունքում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---