Գերմանացիների 70%-ը դեմ է Էրդողանի այցին Գերմանիա 1 օգոստոսի 2018 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Գերմանացիների գրեթե 70 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին ԳԴՀ: Այդպիսին են հասարակական կարծիքի ուսումնասիրության Civey ինստիտուտի հարցման արդյունքները: Հարցման մասնակիցների կեսը միանշանակ դեմ է Էրդողանի այցին, ևս 19 տոկոսը հիմնականում կողմ չէ նախատեսված պետական այցին: Ըստ բունդեսթագի «Միություն-90»/«կանաչներ» խմբակցության պատգամավոր Ջեմ Օզդեմիրի, Էրդողանին չի կարելի ընդունել որպես ժողովրդավարական պետության ղեկավարի, գրում է Deutsche Welle-ն Die Welt-ի վրա հղումով: Առավել քիչ հավանություն է այցը ստացել երկրի սակավաթիվ բնակչությամբ շրջաններում և գյուղական վայրերում, որտեղ դեմ է հարցման մասնակիցների 72,5 տոկոսը: Քաղաքներում հարցման մասնակիցների 32,3 տոկոսն է հավանություն տալիս Էրդողանի հավանական այցին: Այցին հավանություն է տվել հարցման մասնակիցների 23,9 տոկոսը, ընդ որում, միայն 10 տոկոսն է հավանություն տվել առանց որևէ վերապահման: Թուրքիայի նախագահը մտադիր է այցելել Գերմանիա սեպտեմբերին պետական այցով: Նա մտադիր է նաև ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առջև: Դա կլինի Թուրքիայի նախագահի առաջին այցը Բեռլին երկրի ղեկավար ընտրվելուց հետո: Այցի ժամկետը դեռ համաձայնեցված չէ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |