EAFJD. Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի այսպես կոչված բարեփոխումն ուղղակի բառախաղ է

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի այսպես կոչված բարեփոխումն ոչ այլ ինչ է, եթե ոչ կատակ, հայտարարել է Եվրոպայի հայերի դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, դա զարմանալիորեն հիշեցնում է 305-րդ հոդվածի վերանայումը, որտեղից ուղղակի հեռացվել են Հայոց ցեղասպանության եւ Կիպրոսի օկուպացման հիշատակման դրույթների մասին: ԵՄ-ն չպետք է բավարարվի բառախաղով, հայտարարել է Հիլդա Չոբոյանը:



Դաշնությունը հիշեցնում է, որ հենց հուսալով, որ Անկարան էական բարեփոխումներ կկատարի, արդեն երկրորդ տարին է, ինչ Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը նպաստավոր կարծիք է պարունակում Թուրքիայի մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ` այն դեպքում, երբ վիճակն իրականում բավականին ճգնաժամային է:



EAFJD-ն հիացմունք է հայտնում թուրք մտավորականության երկու ներկայացուցիչների` Էրեն Կեշկինի եւ Էրդողան Այդինի համարձակությամբ, որոնք հաստատում եւ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: «Տեսնելով այդ մարդկանց արիությունը` մենք չենք կարող թույլ տալ, որ եվրախորհդարանականները դավաճանեն նրանց, պաշտոնապես կեղծ դրույթներ ընդունելով: Եվրախորհրդարանը նաեւ չպետք է ընդունի «լռության երդումը», որ օգտագործում է Անկարան Հայոց ցեղասպանության հարցում»,-հայտարարել է Հիլդա Չոբոյանը` նշելով, որ Թուրքիայի վերաբերյալ զեկույցը կընդունվի մոտակա շաբաթների ընթացքում` Եվրախորհրդարանի ընդլայնված նիստի ընթացքում:



Ապրիլի 30-ին Թուրքիայի խորհրդարանն ուղղումներ է կատարել է Թուրքիայի ՔՕ 301-րդ հադվածում, որով պատիժ է նախատեսվում «թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու համար»: Մասնավորապես փոխվել է ձեւակերպումը, որի համաձայն հանցագործություն կհամարվի «թուրք ազգին» վիրավորելը, այլ ոչ թե «ազգային արժանապատվության» ինչպես նախկինում էր: Յուրաքանչյուր գործ 301-րդ հոդվածով այսուհետ կբացի անձամբ արդարադատության նախարարը, եւ նախատեսվող առավելագույն պատիժը կկրճատվի մինչեւ 2 տարվա ազատազրկում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---