Նախագիծ. 2019-ին Երևանի դպրոցներում ներառական կրթության համակարգ կներդրվի![]() 6 օգոստոսի 2018 - 12:18 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականին համընդհանուր ներառական կրթության համակարգի կներդրվի Երևան քաղաքի՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Նշվում է, որ Երևանում կկիրառվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի: «Համակարգի ներդրման արդյունքում Երևան քաղաքում կձևավորվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ՝ հատուկ դպրոցների վերակազմակերպման միջոցով, կներդրվի մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների և երեխայի կրթության կարիքի գնահատման եռաստիճան համակարգը (դպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից, տարածքային մակարդակ` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից, հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից)», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ: Նախատեսվում է նաև, որ հանրակրթական դպրոցներում կներդրվեն ուսուցչի օգնականի և հատուկ մանկավարժի հաստիքներ,կկիրառվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, վերակազմակերպված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններից կիրականացվի աշակերտների տեղափոխումը հանրակրթական դպրոց: Նշվում է, որ նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում: Նշված գործընթացով պայմանավորված` կպակասեն ներառական կրթությանը և հատուկ կրթությանը պետական բյուջեից հատկացվող գումարները, դրանք կուղղորդվեն մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրմանը երեք մակարդակներում և հանրակրթության մեջ ներառված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |