2015-ի հունվարի 1-ից հետո զոհված և հաշմանդամություն ունեցող 183 զինծառայողի ընտանիք՝ «1000 դրամի» հիմնադրամի շահառու

2015-ի հունվարի 1-ից հետո զոհված և  հաշմանդամություն ունեցող 183 զինծառայողի ընտանիք՝ «1000 դրամի» հիմնադրամի շահառու

PanARMENIAN.Net - Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման վերաբերյալ օրենքում փոփոխություններով դրա շահառուները կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 9-ի նիստում:

Գործող օրենքով դրա շահառուներ են 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները: Օրենքում փոփոխություններով շահառու կդառնա ևս 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ:

«Այսպես ասած «1000 դրամի» օրենքում նախատեսված ժամկետը երկու տարով հետ կտրվի և այն կտարածվի 2015 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներն ու զինհաշմանդամները նախկինում շահառու չէին, սակայն այս փոփոխությամբ այդ հարցը ևս լուծվում է:

Նա նշել է, որ բոլոր ընկերությունները պետք է շարունակեն վճարումները:

«Այս հիմնադրամը պետք է ավելի մեծանա, որպեսզի շահառու դարձնենք ավելի վաղ ժամանակաշրջանում վիրավորված զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին»,- ընդգծել է վարչապետը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---