Սահմանապահ զորքերում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում

Սահմանապահ զորքերում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում

PanARMENIAN.Net - Սահմանապահ զորքերում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Այդ հարցը քննարկվել է օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր այցելության ժամանակ:

Այցի նպատակն է եղել տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները, հայտնում է ԱԱԾ լրատվական կենտրոնը:

Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձավ առկա խնդիրներին:

Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշել է իր դիտողությունները և հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ:

Անդրադառնալով սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխություններին՝ տնօրենը շեշտել է, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը շրջել է նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրում, եղել ավտոպարկում, ծանոթացել սպորտային համալիրի և կինոլոգիական կենտրոնի պայմաններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---