Գառնիի հիվանդանոցի ՝ 2,3 մլն դրամի բժշկական սարքավորումները յուրացվել են (վիդեո)

Գառնիի հիվանդանոցի ՝ 2,3 մլն  դրամի բժշկական սարքավորումները յուրացվել են

PanARMENIAN.Net - «Գառնի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2,3 մլն դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջության կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---