Արցախը Մոսկվայի կողմից չի ընկալվում որպես Ադրբեջանի վրա ճնշման կայուն եւ որոշից գործոն

PanARMENIAN.Net - «Այսօրվա դրությամբ չի կարելի պնդել, թե Կրելում դրված է Ռուսաստանի «լինել թե չլինելու հարցը» հարավկովկասյան տարածաշրջանում: Մոսկվան մինչ այժմ հավասարակշիռ կերպով փորձում էր միայն ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, եթե չասենք ավելին»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, եթե Վրաստանի հարցում Կրեմլը ունի միանգամից երկու ցավագին լծակ նրան իր ազդեցության ոլորտում պահելու համար, ապա Ադրբեջանի դեպքում Մոսկվան այդչափ զգալի ճնշման լծակ չունի: «Միանգամայն պարզ է, որ Կրելմը որպես Ադրբեջանի վրա ճնշման լծակ երկար ժամանակ ընկալում էր Ղարաբաղը, սակայն, այսօր մենք տեսնում ենք, որ Արցախը Մոսկվայի քաղաքական շրջանակներում չի ընկալվում որպես ճնշման կայուն եւ որոշից գործոն Ադրբեջանի լիակատար մեկուսացման պատճառով: Հնարավոր է, որ Ադրբեջանի հյուսիսում ազգային հարցերի ակտիվացումը եւ Բաքվի ագրեսիվ քաղաքակնությունը դաղստանալեզու իր քաղաքացիների հանդեպ Մոսկվայի համար կարող է բարենպաստ շանս ստեղծել այլընտրանքային գործոն ստանալու համար, սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, Կրեմլի կուլուարներում այդ մոդելը միանշանակ չի ընկալվում, ինչպես թվում էր: Հյուսիսային Կովկասի ժողովրդների մտածելակերպի եւ հնարավորությունների չիմացությունը հաճախ է հանգեցրել բոլոր էթնիկ խնդիրների քաղաքականության կաթվածի, քան թե դրանց «ոսկերչական» լուծման, ինչն իր հերթին չի նվազեցնում լարվածությունը հարավային դաշնային մարզում բուն մետրոպոլիայի համար: Հյուսիսային Կովկասի ժողովրդների ազգային հարցերի չլուծված լինելու խնդիրը որոշ առումով կարելի է համարել կոպիտ բացթողում նաեւ Հայաստանի համար, որը 15 տարվա ընթացքում այդպես էլ չփորձեց համոզել Կրեմլին, որ վճռական է մինչեւ վերջ լուծելու «ադրբեջանական հարցը»: Եվ այսօրվա դրությամբ, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, Ռուսաստանում ձայներ են լսվում ի օգուտ Մոսկվայի եւ Անկարայի կայուն հարաբերությունների բարելավման, որոնք այսօր գտնվում են առեւտրա-տնտեսական համագործակցության վերելքի փուլում»,- ընդգծել է Աբրահամյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա
    2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով
    Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
    2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են