Դատախազությունը Քոչարյանի գործով վճիռը ստանալուն պես կբողոքարկի այն Վճռաբեկում![]() 14 օգոստոսի 2018 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Մուրադյան Վահագնը «Պրիվետ, Ռոբ» ակցիայի ցուցարարներին հայտնել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուն պես, կբողոքարկեն այն վճռաբեկ դատարանում: Ցուցարարների դիտարկմանը, թե ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հինգ տարի աշխատել է Քոչարյանի աշխատակազմում, և արդյոք չկա այստեղ շահերի բախում, որի համար դատախազությունը բացարկ ներկայացներ Ազարյանին, Մուրադյան ասել է, որ «բացարկի հարցը քննարկվել է, բայց որոշել են չներկայացնել»: «Եթե չենք ներկայացրել, ուրեմն համարել ենք, որ դա հիմք չէ: ՀՀ նախկին նախագահի հետ բազմաթիվ պաշտոնյաներ են աշխատել, բայց դա չի նշանակում, թե դա պիտի խոչընդոտի իրենց պարտականությունները կատարելուն», - եզրափակել է նա: ՀՀ վերաքննիչ դատարանի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը բավարարելու որոշման դեմ բողոքող «Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները ներխուժել են շենք և տապալել Քոչարյանի ասուլիսը: Նրա մեքենան հեռացել է շենքից, որտեղ պետք է կայանար նրա ասուլիսը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |