ՀՀ-ն լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում

ՀՀ-ն լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ  պայքարի շրջանակում

PanARMENIAN.Net - Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ-ն միացել է «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը (NDC partnership)։ Գործընկերության միջոցով աջակցություն է ցուցաբերվում երկրների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» մշակմանը և արդյունավետ իրականացմանը։

Գործընկերությանը արդեն միացել է ավելի քան 70 երկիր, այն ղեկավարվում է Գերմանիայի և Մարոկկոյի կառավարությունների և ղեկավար կոմիտեի կողմից, վերջինիս մեջ ի թիվս այլոց մտնում են Համաշխարհային բանկը, ԿՓՇԿ քարտուղարությունը և ՄԱԶԾ-ն: Դրա շրջանակներում անդամ երկիրը ստանում է նպատակային և համակարգված տեխնիկական աջակցություն՝ կլիմայի փոփոխության ազգային և ոլորտային զարգացման քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի նպատակներով։

Գործընկերությանն անդամագրվելը հնարավորություն է տալիս նաև ստանալ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ֆինանսական աջակցություն՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» իրականացման համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---