Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատվել է16 օգոստոսի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 16-ի նիստում ընդունվել է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման նախագիծը: Նշվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի և 30-40-օրյա ժամկետում կնշանակի ընտրությունների օրը: Ընտրությունների կազմակերպման համար գործադիրը 87,6 մլն դրամ է հատկացրել ՀՀ ոստիկանությանը: Ավելի վաղ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: 2018 թվականի հուլիսի 16-ին ավագանու նիստ չի կայացել՝ ավագանու անդամների կողմից մասնակցության անհրաժեշտ իրավազորությունը չապահովելու հիմքով: Այդ նիստից ի վեր՝ երկշաբաթյա ընթացքում որևէ խմբակցություն Երևանի քաղաքապետի թեկնածուներ չի առաջադրել: Փաստորեն, առկա է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու հիմքը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |