Քոչարյան․ Փաստաբանների իմ թիմը ջախջախել է մեղադրանքը16 օգոստոսի 2018 - 21:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանում փաստաբանների իր թիմը ջախջախել է մեղադրող կողմին իր կալանքի վերաբերյալ բողոքի լսումների ժամանակ։ «Այն դեպքը չէր, որ մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ էր կամ ուժեղ, ամբողջը կառուցված էր կեղծ, արհեստական ապացույցներա, ավելի շատ՝ եզրակացությունների վրա», - հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում։ Նա նշել է, որ չի կարող խոսել՝ նախաքննական գաղտնիքը չխախտելու համար, ու կոչ արել վերացնել այն իր քննվող գործում։ Քոչարյանն ըստ էության չի մեկնաբանել տվել նախկին վարչապետ Հովիկ Աբրայամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքի՝ Մարտի 1-ի դեպքերին հնարավոր առնչության վերաբերյալ հարցը։ Նա նախ նշել է, որ մարտի 2-ին պաշտպանության նախարարն ու ԱԱԾ պետը զեկուցել են, որ բանակը բախում չի ունեցել ցուցարարների հետ։ «Այն փաստը, որ բանակի որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել, ապացուցում է, որ բախում չի եղել», - ասել է նա։ Քոչարյանը շեշտել է, որ մինչև զենքի մասին որևէ բան ասելը պետք է փորձաքննություն լինի ու հայտարարել, որ իր դեմ մեղադրանքները կառուցված են նմանատիպ «կարող է»-ների ու ենթադրություններ վրա։ Իր գնահատականով, իշխանություններն՝ իրենց դիրքը օգտագործելով, հատուկ են հասարակության մոտ բացասական կարծիք ձևավորում նման հայտարարություններով։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |