Քոչարյան․ Ու՞ր են Սաշիկի 50%-ները16 օգոստոսի 2018 - 23:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է «սպեցնազով» կոռուպցիայի դեմ պայքարելը ու շեշտել, որ ոչ իր ժամանակ, ոչ իրեն հաղորդած տասնամյակում նման դեպքեր չեն եղել։ Իր խոսքերով, տեղի ունեցող գործընթացը վախեցնում է բիզնեսին, քանի որ գործարարը մտածում է, որ իր մոտ էլ կարող են գալ։ «Քանի՞ դեպք են ապացուցել 50 տոկոս վերցնելու՝ չկա։ Քանի՞ ամիս է անցել, քանի՞ գործ կա 50%-ը վերցնելու ապացուցած։ Կանցնի 3 ամիս էլ, 1 տարի, վերջապես հարցնելու են՝ ու՞ր է Սաշիկի 50%-ը, օրինակ», - ասել է նա «Երկիր Մեդիային» հարցազրույդում։ Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաև իրեն վերագրվող $4 մլրդի մասին։ «Երկուսուկես միլիարդ բյուջեով երկրում չի կարող լինել 4 մլրդ ունեցող մարդ։ Այս մեկնաբանություններն այնքան էին անհեթեթ, որ 1-2 անգամ հերքելուց հետո դադարեցի, հասկանալով, որ անիմաստ է», - շեշտել է նա։ «Այն, ինչն իմ ժամանակ ստեղծվել է, սեփականաշնորհվել կամ դրսի ինվեստորներն են եկել,իմ հետ է կապվում, որոբվհետև կապողը չի պատկերացնում, որ օրինակ Քաջարանի կոմբինատը կարող եմ սեփականաշնորհել ու փայ չմտնել, որովհետև իրենք անպայման փայ կմտնեին», - նշել է նա։ Քոչարյանը հայտարարել է, որ իր օրոք մոնոպոլիզացվածության նման աստիճան չի եղել, ցառելիքը բերում էին 16-17 ընկերություն, բանանը՝ մոտ 20։ «Եթե խոսքը գնում է վերջին տարիներին տնտեսության մեջ մենաշնորհների ձևավորմանը, ապա թող քանդեն, ոորտեղ կարելի է մենաշնորհ չունենալ, չպետք է ունենալ», - ասել է Քոչարյանը: Նա հայտարարել է նաև, որ իշխանությունը փորձում է իր ունեցվածքը գտնի ու «խորը հիասթափություն է ապրում» տարբեր հիմնարկներում ստուգումներից հետո։ Նա կարծիք է հայտնել, որ ապօրինի որևէ գործարք գտնելու դեպքում նրան ավելի շուտ այդ հարցով կմեղադրեին, քան մարտի 1-ի համար։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |