Քոչարյանի առանձնատունը խուզարկվել է Մարտի 1-ի գործով![]() 20 օգոստոսի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատունը խուզարկվել է, PanARMENIAN.Net ին այս մասին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նա ասաց, որ խուզարկությունը կատարվել է Մարտի 1-ի գործի շրջանակում, սակայն այլ մանրամասներ չհայտնեց: Ավելի վաղ, ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ է արձակել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «անձեռնմխելիության հիմքով»: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը դատարանի այս որոշումն ապօրինի էր որակել: Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների ընթացքում զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ: ![]() ![]() «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,-գրել է նա Ծառայությունների գնման բաց մրցույթ է հայտարարվել Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |