Դատախազությունը կբողոքարկի Քոչարյանի գործով վերաքննիչ որոշումը![]() 20 օգոստոսի 2018 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: PanARMENIAN.Net ին այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա այլ մանրամասներ չհայտնեց: Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատունը խուզարկվել է: Ավելի վաղ, ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ է արձակել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «անձեռնմխելիության հիմքով»: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը դատարանի այս որոշումն ապօրինի էր որակել: Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների ընթացքում զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ: ![]() ![]() Նշվում է, որ առաքելության ներկայությունը չպետք է առիթ չդառնա Երևանի համար «հրաժարվելու իր ստանձնած պարտավորություններից»
«Թող հլը վավերացնի, Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում»,-ասել է նա Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի մասին՝ Սիմոնյանն ասել է․ «Որ եկել ա՝ ի՞նչ» Այդ գույքից 15-ը՝ Երևան քաղաքում է, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |