«Հյուսիս-հարավի» նախագիծը փոփոխվել է՝ հնավայրերը պահպանելու համար![]() 20 օգոստոսի 2018 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության նախագիծը փոփոխվել է՝ տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող համալիրի վրա նվազագույն ազդեցություն ունենալու համար, հայտնում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։ ՊՈԱԿ-ի բնապահպանության և հնագիտության մասնագետ Միքայել Թևոսյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ինստիտուտի գիտաշխատող, Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանը, նախագծողներ այցելել են Տրանշ-2՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարևանությամբ գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոց։ Մասնագետներն այցելության ընթացքում դիտարկել են տարածքում կատարված նշահարումները՝ արձանագրելով, որ ամեն ինչ կատարվել է ըստ տարբեր գերատեսչությունների հետ համաձայնեցված նախագծի, և ճանապարհաշինության հետևանքով որևէ հուշարձան չի վնասվի։ Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանը նշել է, որ ժամանակին պահանջել են, որպեսզի ճանապարհն անցնի հյուսիսային մասով, սակայն պեղելով տարածքը՝ բացվել են 8 մ հաստությամբ վաղ միջնադարյան պարսպի մնացորդներ։ «Խնդրեցինք նախագիծը փոխել և ճանապարհը տեղափոխել։ Ընտրվեց այնպիսի տարբերակ, որը նվազագույն ազդեցություն կունենա տարածքի վրա։ Այս վայրում պետք է կատարվի լիցք, և քանի որ որոշ շերտեր մնում են լիցքի տակ, այդ հատվածներում պեղումներ կարվեն։ Եթե հայտնաբերվեն հնագիտական արժեքներ, դուրս կբերվեն, նոր միայն կիրականացվեն լիցքն ու շինարարությունը։ Հանգամանորեն ուսումնասիրվել է տարածքը, որպեսզի հուշարձանին նվազագույն վնաս հասցվի»,- նշել է Բորիս Գասպարյանը։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |