Բաբլոյան. Խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ «խորապես մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով»։ Ըստ նրա, երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների «սահմանադրաիրավական հարաբերությունները և հանրային համերաշխությունը վտանգված են»: «Վարչապետ Փաշինյանի հանրահավաքում հնչեցրած խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական և ժողովրդավարական պետություն կառուցելուն ուղղված ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության և հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու և անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում», - ասել է նա: Բաբլոյանը հայտնել է նաև, որ նախատեսում է հանդիպել ՀՀ նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ «քննարկելու համար ստեղծված իրավիճակը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |