Որոշ գետերի վրա կարգելվի ՀԷԿ-երի կառուցումը23 օգոստոսի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Կառավարության օգոստոսոի 23-ի նիստում հաստատվել է Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը, որով նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար սահմանվում են որոշակի չափորոշիչներ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ սահմանվել է այն գետերի ցանկը, որտեղ արգելվելու է փոքր ՀԷԿ-երի կառուցումը: «Դրա մեջ մտնում են Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակների ձվադրավայրեր ունեցող գետերը, այն գետերը, որտեղ խողովակներով ջրի հոսքի ծանրաբեռնվածությունը գերազանցում է 40%-ը, իսկ, ըստ էության, Հայաստանում կան գետեր, որտեղ այս ծանրաբեռնվածության ցուցանիշն ավելի քան 50% է: Առաջարկվում է, որ նման գետերի վրա ընդհանրապես արգելվի նոր ՀԷԿ-երի կառուցումը», - ասել նախարարը: Սահմանափակվում են նաև գետերի այն հատվածները, որտեղ նույնպես կարգելվի ՀԷԿ-երի կառուցումը: «Այստեղ բնության հատուկ պահպանվող գոտիներ են, բնության հուշարձաններից 180մ շառավիզով տարածքներ և այլն», - ասել է Գրիգորյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |