ՄԻՊ. 2008-ի հավաքները խաղաղ էին, հրապարակի վրա հարձակվեցին (վիդեո)

ՄԻՊ. 2008-ի հավաքները խաղաղ էին, հրապարակի վրա հարձակվեցին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ 2008 թվականի փետրվարին նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության հավաքները խաղաղ էին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մեր բնութագրմամբ, 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան պաշտպանողական հանդերձանքով, վահաններով և մահակներով ոստիկանության ստորաբաժանումները հարձակում գործեցին խաղաղ ցուցարարների վրա: Պաշտոնական հաղորդագրություններով, ընդ որում՝ դարձյալ հակասություններով, մի դեպքում հայտարարվում էր, որ ցուցարարների մոտ առկա են զենք-զինամթերք, մի դեպքում՝ որ մետաղյա ձողեր և այլն», - ասել է Թաթոյանը:

Պաշտպանը հավելել է, որ ոստիկանությունը նաև հաջորդող փողոցների շրջափակում էր իրականացրել, և այդ ամենը հանգեցնում էր ոստիկանության գործողությունների «անօրինականության մասին եզրահանգման»:

Թաթոյանը նշել է նաև, որ այդ տարի նախագահական ընտրություններում խախտումներ և ընտրակեղծիքներ են եղել, և «դա էր դժգոհությանպատճառը»:

Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---