ԱՄՆ նոր պատժամիջոցները ՌԴ դեմ ուժի մեջ են մտել

ԱՄՆ նոր պատժամիջոցները ՌԴ դեմ ուժի մեջ են մտել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նոր պատժամիջոցները ՌԴ դեմ ուժի մեջ են մտել: ԱՄՆ Պետդեպարտամենտի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է Դաշնային ռեգիստրում:

Նոր պատժամիջոցները կապված են Սոլսբերիի միջադեպի հետ: Մոսկվային մեղադրում են Սոլսբերիում քիմզենք կիրառելու մեջ:

Նոր սահմանափակումները ենթադրում են ԱՄՆ կողմից ՌԴ-ին հատկացվող ցանկացած աջակցության կասեցում, բացառությամբ շտապ հումանիտար օգնության, սննդամթերքի և այլ գյուղմթերքի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պետդեպը նաև ՌԴ պետական ընկերություններին զենքի և կրկնակի նշանակության ապրանքների արտահանման լիցենզիա չի տրամադրի: Դա չի վերաբերում տիեզերքում գործակցությանն ու քաղավիացիայի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ապրանքներին: Կան նաև այլ բացառություններ:

Բացի այդ, ԱՄՆ բոլոր հաստատությունները մերժում կստանան բոլոր վարկերի, վարկային երաշխիքների և այլ ֆինանսական աջակցության անհրաժեշտության դեպքում:

Երկրորդ, առավել խիստ պատժամիջոցների փաթեթը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերին: Ենթադրում է, որ այն կանդրադառնա ՌԴ իրավաբանական անձանց վարկավորմանը, ապրանքների արտահանմանն ու ներկրմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---