Տոնոյան․ ԶՈՒ-ն կործանիչ-ռմբակոծիչ ավիացիա է պահանջում28 օգոստոսի 2018 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Եթե մինչ այժմ հայկական զինված ուժերը ունեցել են հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպար, օդային գերակայության համար պայքարում ապավինելով միայն ՀՕՊ և ցամաքային հրթիռային միջոցներին, ապա այժմ ԶՈՒ-երին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանաջում է նաև կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն։ Այս մասին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ պաշտպանության ոլորտի գործունեության զարգացման առաջնահերթությունների և վերաբերյալ իր տեսլականը ներկայացնելիս։ Տոնոյանը վստահեցրել է, որ այս պահին ընթացքի մեջ են սպառազինության ծրագրերի թարմացման աշխատանքները, որոնց շրջանակում պլանավորվում է ձեռքբերել նաև բազմաֆունկցիոնալ ավիացիա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին հրապարակել էր լուսանկար ՍՈւ-30ՍՄ-ի օդաչուական խցիկից, գրելով, որ այն աշխարհի լավագույն կործանիչներից մեկն է։ Փորձագիտական որոշ շրջանակներ մեկնաբանել էին հրապարակումը որպես օդանավերի ձեռքբերման վերաբերյալ ակնարկ։ «Կոմերսանտ» պարբերականը գրել էր, որ ՍՈւ-30ՍՄ կործանիչները կարող են հայտնվել հայկական զինանոցում մինչև 2024 թվականը, Երևանը պլանավորում է ձեռք բերել առնվազն 1 էսկադրիլիա՝ 12 հատ օդանավ։ Դասախոսության առանցքում նաև առաջնագիծը արդիական տեխնիկական միջոցներով համալրելու և մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու հարցերն էին: Այս առումով պաշտպանության նախարարն ընդգծել է, որ 2016թ. երկրորդ կեսին և 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների շնորհիվ մեծապես փխխվել է առաջնագծի զինվածությունը տեսադիտարկման և հավաստանշման սարքավորումներով, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել անակնկալ դիվերսիաներ իրականացնելու հակառակորդի հնարավորությունները: Ընթացքի մեջ են առաջնագծում հակառակորդի հայտնաբերման, որոշումների կայացման, կրակային և ինժեներական միջոցներով հակառակորդի խոցման ու հասցված վնասների գնահատման ինտեգրված համակարգի ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: ԶՈՒ-երի առջև դրված գերակա խնդիրների շարքում նախարար Տոնոյանը առանձնացրել է նաև մարտական հերթապահության կրման ձևերի կատարելագործման առաջնահերթությունը՝ շեշտելով, որ եկել է ամենօրյա մարտական խնդրի իրականացման եղանակներում արմատական փոփոխություններ կատարելու ժամանակը: «Մեր նպատակն է զգալիորեն նվազեցնել անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելու տևողությունը, բարձրացնել պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը, ինչպես նաև ավելացնել հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման ու ոչնչացման հավանականությունը»,- նշել է պաշտպանության նախարարը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |