Վերաքննիչ դատարանը մերժել է Խաչատուրովի փաստաբանի բողոքը28 օգոստոսի 2018 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբանի բողոքը: «ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է մեր բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Բողոքարկում էինք առաջին ատյանի դատարանի որոշումը Յուրի Խաչատուրովի կալանքը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ»,-ասել է վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը, հայտնում է Panorama.am-ը։ «Նաև վիճարկում էինք դատավարական մի շարք խախտումներ։ Իմ պաշտպանյալի նկատմամբ թույլ են տրվել մի շարք դատավարական խախտումներ, խնդրում էինք հաստատել այդ խախտումների առկայությունը։ Վերաքննիչ դատարանը կալանքի հետ կապված բողոքը մերժել է, բայց քանի որ օրենքով սահմանված ժամկետ կա՝ որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից հանձնելու հետ կապված, ես չգիտեմ՝ դատարանը մնացածի հետ կապված ի՞նչ դիրքորոշում է հայտնել։ Միգուցե որոշ հարցերով ճանաչել է իրավունքի խախտումը»,- ասել է Յուրի Խաչատուրովի պաշտպանը՝ հավելելով, որ մնացած մանրամասները կկարողանա հայտնել, երբ որոշումը կստանա։ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |