Ռուսաստանն սատարո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Ադրբեջանը բավարարված են երկկողմ համագործակցության զարգացման բարձր մակարդակով տարբեր ոլորտներում: Այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ պետական քարտուղար Գրիգորի Կարասինը եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ունեցած հանդիպումից հետո: Կողմերը առանձնացրել են ապրանքաշրջանառության ավելացումը 2007թ. մինչեւ 1,5 մլրդ դոլար, առաջընթացը պետական սահմանի սահմանազատման հարցում` ներառյալ Կասպից ծովի կարգավիճակի որոշման աշխատանքային խմբերի խորհրդակցությունների արդյունավետությունը: Անդրադառնալով «սառեցված հակամարտություններին»` Գ.Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը միանշանակորեն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:



Իր հերթին, Էլմար Մամեդյարովը նշել է կողմերի միջեւ առկա ստատուս-կվո-ի անթույլատրելիությունը եւ ռուս դիվանագետի ուշադրությանն է ներկայացրել խնդրի կարգավորման հնարավորությունը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---