Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի30 օգոստոսի 2018 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի կստեղծվի: Օգոստոսի 30-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Էկոս» փակ բաժնետիրական ընկերության մասնավոր նախաձեռնությամբ գոտին ստեղծելու մասին որոշմանը: «Այս որոշմամբ հաստատվում է այն քաղաքականությունը, որ ՀՀ տնտեսությունը պետք է հիմնվի բարձր տեխնոլոգիական նորարարությունների վրա», - ասել է հարցով զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, հայտնում է Aysor.am-ը: «Կազմակերպության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը նախատեսում է, որ մինչև 2043թ.-ը կներգրավվի մոտ 200 շահագործող այս տարածքում, ընդ որում՝ մինչև 2021թ.-ը խոսք է գնում 50 շահագործողի մասին: Ծրագրի ընթացքում զուտ միայն կազմակերպչի կողմից սկզբնական փուլում ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ և 300 նոր աշխատատեղեր էլ կանխատեսվում է շահագործողների կողմից: Կազմակերպիչը, նախնական հաշվարկներով, մինչև 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021թ. 15 մլն և հետագա տարիներին ևս 30 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ են կանխատեսվում», - ասել է Արծվիկ Մինասյանը: Նախարարի խոսքով՝ այս ազատ տնտեսական գոտին հիմնական երկու տարածք է ունենալու, արտադրական հատվածը՝ Հրազդանում, գրասենյակայինը՝ Երևանում: «Սա կլինի Հայաստանում 4-րդ ազատ տնտեսական գոտին», - ասել է Արծվիկ Մինասյանը: «Էկոս» փակ բաժնետիրական ընկերությունը 25 տարով ճանաչվել է ազատ տնտեսական գոտու շահագործող։ Ազատ տնտեսական գոտու մեկնարկը նախատեսվում է 1 տարվա ընթացքում: Հայաստանում գործում է 3 ազատ տնտեսական գոտի՝ Մեղրիում գործող «Սյունիք ազատ տնտեսական գոտին» , «Ալյանսը»և «Մերիդիանը»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |