Մինչև սեպտեմբերի 5-ը Երևանում տեղումներ չեն լինի

Մինչև սեպտեմբերի 5-ը Երևանում տեղումներ չեն լինի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`օգոստոսի 31-ի և սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Սեպտեմբերի 1-2-ը օդի ջերմաստիճանըկնվազի 3-4 աստիճանով:

Երևանում`օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---