ՎիվաՍել-ՄՏՍ. Գնեք սմարթֆոն և մասնակցեք KIA Rio X-Line-ի և Honor 9 Lite-ի խաղարկությանը31 օգոստոսի 2018 - 15:11 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. օգոստոսի 17-ից սեպտեմբերի 30-ը 30,900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոն գնելիս գնորդը հնարավորություն է ստանում մասնակցելու KIA Rio X-Line մակնիշի 3 ավտոմեքենայի և 15 Honor 9 Lite սմարթֆոնների խաղարկությանը: Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը և ՀԴՄ կտրոնը: Խաղարկության հաղթողը կորոշվի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ պատահականության սկզբունքով, 2018թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին: Խաղարկության ընթացքին և արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց 2018թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Շահող մասնակիցը պետք է 2018թ.-ի հոկտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 30-ը (ներառյալ) ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ՝ ք. Երևան, Արգիշտի 4/1 հասցեով` շահումը ստանալու համար: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, և համապատասխան ՀԴՄ կտրոնը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |