Կարող էր արդյոք ՀՀ պաշտպանության նախարարն ունենալ 2-րդ անձնագիր31 օգոստոսի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ իրավապահները չեն արտահանձնելու ՀՀ-ին պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին։ Ինչպես գրել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրներին, վերջինս 2002 թվականից ունի ՌԴ անձնագիր։ 1995 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քաղաքացին չէր կարող ունենալ 2-րդ պետության անձնագիր։ Նշված մասն ուժը կորցրած է ճանաչվել միայն 2007 թվականի փետրվարի 26-ին ընդունված որոշմամբ։ Նշենք, 2005 թվականին (երբ Հարությունյանը դեռ նախարար չէր) ընդունված Սահմանադրության 85-րդ հոդվածի 4-րդ մասով ասվում է, որ «վարչապետը և նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի»՝ չնշելով, որ նրանք պիտի ունենան բացառապես ՀՀ անձնագիր։ Սակայն եթե Հարությունյանն իսկապես ստացել էր քաղաքացիություն 2002-ին, ստացվում է, որ նա մոտ 5 տարի զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ ՀՀ օրենսդրության խախտմամբ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |