«Ոստիկանության ակադեմիա» ֆիլմը շարունակություն կունենա 4 սեպտեմբերի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվ Գուտենբերգը, որը հայտնի է «Ոստիկանության ակադեմիա» ֆիլմում Քերի Մահոունիի դերակատարմամբ, հայտարարել է, որ շուտով կթողարկվի կատակերգության նոր սերիան: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Նոր «Ոստիկանության ակադեմիան» մոտենում է: Առայժմ առանց մանրամասների»,-գրել է նա՝ պատասխանելով իր հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա չի մասնակցում նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին Լոնդոնում, գրում է Lenta.ru-ն: «Ոստիկանության ակադեմիան» էկրան է բարձրացել 1984-ին: Ավելի ուշ ժապավենը 6 սիքվել ունեցավ: Ֆիլմաշարը մեծ հաջողություն ունեցավ, իսկ 1994-ին 7-րդ ֆիլմի գործողությունները տեղափոխվեցին Մոսկվա: 1997-իմ նկարահանվեց համանուն սերիալը, Գուտենբերգը նկարահանվել է առաջին 4 սերիայում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |