Բաքվում ԱՄՆ դեսպան կարող է նշանակվել ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը 5 սեպտեմբերի 2018 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ի երեկոյան Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկել է դիվանագետ Իրլի Լիտցենբերգերի թեկնածությունը: Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2018-ի մարտից թափուր է: Լիտցենբերգերը մինչև 2017թ. եղել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում, գրում է Contact.az-ը՝ Վաշինգտոնում Turan-ի թղթակցի վրա հղումով: Լիտցենբերգերն այժմ զբաղեցնում է ավագ խորհրդականի պաշտոնն ԱՄՆ Պետքարտուղարության Ռազմաքաղաքական բյուրոյում: Դիվանագետը տիրապետում է ֆրանսերենին, ռուսերենին, սերբերենին և բուլղարերենին: Իր կարիերայի ընթացքում Լիտցենբերգերը որպես ավագ գիտաշխատող է աշխատել Գերմանիայի Մարշալի հիմնադրամում, եղել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի տեղակալը, Բելգրադում ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալը, Բիշքեկում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |