Հետազոտություն. Մարտերի մասնակցած զինվորներն ավելի հավատացյալ են՝ «խրամատներում աթեիստներ չկան» 5 սեպտեմբերի 2018 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գիտնականների հետազոտությունները զինծառայողների շրջանում հաստատել են՝ իրական մարտերի մասնակիցները, հատկապես վիրավորում ստացածները, առավել հավատցյալ են դառնում, նրանք ավելի հաճախ են մասնակցում ժամերգություններին ու աղոթում: Տարբերությունը կազմում է 7 տոկոսային կետ: Հետազոտությունն անցկացրել են Ռեսուլ Սեսուրը, Թրևիս Ֆրեյդմանն ու Ջոզեֆ Սաբիան: Նրանց աշխատության արդյունքները հրապարակել է 2018-ի օգոստոսին ԱՄՆ տնտեսական հետազոտությունների Ազգային բյուրոն, գրում է republic.ru-ն The Economist-ի վրա հղումով: Մարդու վերաբերմունքն իր ապագա մահվանը ցանկացած կրոնի հիմնական հարցերից մեկն է: Համարվում է, որ կյանքի ու մահվան սահմանին հայտնվածներն ու ցնցում վերապրածներն անխուսափելիորեն դիմում են Աստծուն: Հետազոտության մասնակիցների երեք քառորդը հայտնել է, որ աղոթում է եկեղեցիներից դուրս, իսկ ավելի քան 15 տոկոսն ամեն օր եկեղեցի է գնում: Ըստ գիտնականների, հավատացյալների թիվն առավել մեծ է երիտասարդ զինվորների՝ 18-24 տարեկանների, կին զինծառայողների և կրտսեր զինվորական անձնակազմի շրջանում: Գիտնականները հիմնվել են ԱՄՆ զինվորականների շրջանում 2000-ականների վերջում անցկացված երկու հետազոտության վրա, որից առաջինին մասնակցել է 482 զինվոր, երկրորդին՝ գրեթե 11,6 հազար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |