6,7 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում. 2 զոհ կա, 125 տուժած 6 սեպտեմբերի 2018 - 12:40 AMT PanARMENIAN.Net - 2 մարդ է զոհվել, 125-ը տուժել Ճապոնիայի Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Անհետ կորած է համարվում 39 մարդ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան: Երկրաշարժի ուժգնությունը 6,7 մագնիտուդ էր: Տարերային աղետի պատճառով դադարեցվել է 4 էլեկտրակայանի աշխատանք, էլեկտրականությունից է զրկվել մոտ 3000 մարդ: Փրկարար աշխատանքներին մոտ 20.000 մարդ է մասնակցում, ինչպես նաև 50 ուղղաթիռ, հայտնում է Ինտերֆաքսը: Հոկայդոյի նահանգապետ Հարումի Տակահասին չեղարկել է այցը Ռուսաստան՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով: Ճապոնիայում նաև մոլեգնել է Ջեբի թայֆունը, որն ամենահզորն էր վերջին 25 տարում: Զոհվել է 11 մարդ, ավելի քան 600-ը վնասվածք է ստացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |