Սերժ Սարգսյանի հետախուզվող զարմուհին ներկայացել է իրավապահներին

Սերժ Սարգսյանի հետախուզվող զարմուհին ներկայացել է իրավապահներին

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի հետախուզման մեջ գտնվող դուստրը՝ Անի Սարգսյանը, ներկայացել է իրավապահ մարմիններին, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Անի Սարգսյանը քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմնին ներկայացել է սեպտեմբերի 1-ին։ Բացի Անի Սարգսյանից, այս գործով անցնում են նաև նրա հայրը և եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ, քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու նրա դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք։

Այսպիսով, քննությամբ հիմնավորվել է, որ Լևոն, Անի և Նարեկ Սարգսյաններն ապօրինի հարստացել են` թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 19 մլն դրամի, 1,6 մլրդ դրամին համարժեք՝ $3,4 մլն-ի, $600,000 -ի, $1,9 մլն և $744,133 գումարները:

Լևոն և Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Անի և Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---