Օսիպյան. Մարտի 1-ին հրաման եմ ստացել ապահովել հասարակական կարգը 6 սեպտեմբերի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով կան ոստիկաններ, որոնք ընդգրկված են եղել տարբեր ստորաբաժանումներում, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ, առհասարակ, ենթակա են պատասխանատվության: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ նոր քրգործ է հարուցվել և միացվել «Մարտի 1»-ի գործին։ Օսիպյանն ասել է, թե չգիտի Մարտի 1-ին ինչ հրաման է եղել ոստիկաններին՝ հորդորելով հետաքրքրվել այդ ժամանակվա վերադասներից, իսկ ինքն անձամբ հրաման է ստացել ապահովել հասարակական կարգը, հայտնում է Aysor.am-ը։ Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների պնդմանը, թե Մարտի 1-ին ոստիկաններին հրաման չի եղել գործողություններ իրականացնել, ի վերջո, հրաման եղել է, թե ոչ, ոստիկանապետն ասել է. «Ես տեղյակ չեմ»։ Նա նշել է նաև, որ 2008-ի մարտի 1-ին հերթապահել է հարյուրավոր այլ ոստիկանների հետ, սակայն թաքցրած զենք-զինամթերք չի տեսել։ «Ինքս զենք-զինամթերք չեմ տեսել, փայտեր տեսել եմ», - ասել է Վալերի Օսիպյանը։ «Փաստաթղթեր կեղծվել են, թե ոչ, չեմ կարող ասել, Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում կներկայացնի»,-ասել է Օսիպյանը, Նա հավելել է, որ փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ով է արել այդպիսի բան, ասել չի կարող։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, 2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008-ի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, «ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1.300 ծառայողներ Երևան քաղաքի Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները»: Պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին: Կատարվում է նախաքննություն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |