Պուտինը սեպտեմբերին Ադրբեջան կայցելի 7 սեպտեմբերի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2018-ին սեպտեմբերին և հոկտեմբերին մտադիր է այցելել Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային գործերի գծով օգնական Յուրի Ուշակովը: Այցերն աշխատանքային են լինելու, հայտնում է «Իզվեստիան»: Սեպտեմբերի վերջում Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան: Բացի այդ, սեպտեմբերի 27-28-ին ՌԴ նախագահը կմասնակցի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը: Հոկտեմբերին նախատեսված է նրա այցն Ուզբեկստան: Բացի այդ, մինչև տարեվերջ Ռուսաստանը կմասնակցի ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովին: Ուշակովը հավելել է, որ եռակողմ հանդիպումն անցկացնելու հերթը Ռուսաստանինն է: ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2016-ին ՌԴ-ում: Ավելի ուշ նման հանդիպումներ են եղել Բաքվում և Թեհրանում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018-ին 2 անգամ հանդիպել է Պուտինի հետ՝ Մոսկվայում ֆուտբոլի ԱԱ բացման արարողության ժամանակ և սեպտեմբերի 1-ին Սոչիում: Առաջիկա միջազգային միջոցառումները հաշվի առնելով 2018-ին Պուտին-Ալիև հանդիպումները 5 կլինեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |