ՀՀ նախագահը երկարաժամկետ լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում 7 սեպտեմբերի 2018 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից իր ակնկալիքների մասին, հայտարարել է, որ ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ ՀՀ ղեկավարության համար շատ էական է ու կարևոր: «Մասնավորապես, Ռուսաստանի նախագահի հետ, շատ կարևոր է», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Պատասխանելով այն հարցին, թե տեսնո՞ւմ է լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում՝ ՀՀ նախագահն ասել է որ ինքը երկարաժամկետ, լայն ու խորը լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում: «Չեմ սպասում ու չեմ կարծում, որ երբևէ կլինի», - ընդգծել է Արմեն Սարգսյանը։ Նախագահը չի կարծում, որ հանրությունը ամեն մի հանդիպումից պետք է ակնկալիք ունենա։ «Որովհետև հայ-ռուսական հարաբերությունները դարերի հարաբերություն են, կառավարությունը պետք է հարաբերություններ ունենա ու ամեն անգամ մեկ-երկու հանդիպումից դրամա պետք չէ սարքել», - ասել է նախագահը։ Նա նշել է, որ հանդիպումն անցնելու է դրական ու բարեկամական մթնոլորտում։ Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:Դա կլինի ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը։Առաջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սոչիում մայիսի 14-ին ՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին Մոսկվայում՝ Փաշինյանն այցելել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |