Տաքսու վարորդներից գումար շորթելու հանցավոր սխեմա է բացահայտվել

Տաքսու վարորդներից գումար շորթելու հանցավոր սխեմա է բացահայտվել

PanARMENIAN.Net - Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից գումար են շորթել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ ավտոկայարանի տնօրենը, համաձայնության գալով հորեղբոր և այլ անձանց հետ, ձևավորել են հանցավոր սխեմա։ Մասնավորապես, ավտոկայանի տարածքից ուղևորափոխադրումներ կատարող տաքսու վարորդներից պահանջել ու ստացել են օրական 700-ից 1000 դրամ՝ սպառնալով, որ չտալու դեպքում կարգելեն նրանց աշխատանքը։

Գլխավոր վարչություն են հրավիրվել մի խումբ տաքսու վարորդներ, որոնք տվել են նույնաբովանդակ բացատրություններ՝ հաստատելով իրավապահների տեղեկությունները։ Տաքսու վարորդներից օրական 700-ից 1000 դրամ վերցնելը իր բացատրությամբ հաստատել է նաև ավտոկայանի տնօրենի հորեղբայրը։

Կատարվածի բոլոր հանգամանքները ոստիկանությունում ընթացող հետաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---