Տեսախցիկները նաև հանցավորութան դեմ պայքարի համար են. Քանակը կավելանա, տուգանքները կնվազեն

Տեսախցիկները նաև հանցավորութան դեմ պայքարի  համար են. Քանակը կավելանա,  տուգանքները կնվազեն

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է «Հայկական ժամանակի» հրապարակումը, համաձայն որի ճանապարհային երթևեկությունը կարգավորելու նպատակով 2000 հատ տեսախցիկ է տեղադրվելու փողոցներում։

Ոստիկանությունից նշում են, որ խոսքը ոչ թե կայացված որոշման, այլ ոստիկանության ներկայացրած և ուսումնասիրության փուլում գտնվող ծրագրի մասին է:

«Ըստ այդմ՝ վերջնական չէ նաև տեսախցիկների թիվը. շրջանառվող քանակը ծրագրով ներկայացվածն է, իսկ վերջնական թիվը, եթե ծրագիրը հավանության արժանանա, որոշվելու է ուսումանսիրությունների արդյունքով: Միևնույն ժամանակ տեսախցիկների տեղադրումը դիտարկվում է ոչ միայն ճանապարհային երթևեկության կառավարման, այլև ընդհանրապես հանցավորութան դեմ պայքարի ու հանցագործության դեպքերի նվազեցման համատեքստում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Տեսախցիկները համաչափության սկզբունքով տեղադրվելու են մայրաքաղաքում և մարզերում:

«Ինչ վերաբերում է լուրերին, թե տեսախցիկներ են տեղադրվում «ընդդեմ» վարորդների, ապա հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչապետի հանձնարարությամբ նախաձեռնել է տուգանքների նվազեցման գործընթացը, ինչպես և կիրառության մեջ է դրել երթևեկության կազմակերպման պատժական սկզբունքը ոստիկան-վարորդ-հետիոտն գործակցության սկզբունքով փոխարինելու գործընթացը: Ուստի, կրկնում ենք, ինչպես ուսումնասիրվող, այնպես էլ ոստիկանության կողմից կիրառման դրված ու նախատեսվող բոլոր ծրագրերը ուղղված են ոչ թե որևէ մեկին տուգանելուն, այլ մեր քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովմանը», -նշվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---