Վրաստանից ՀՀ երթևեկող ավտոբուսը Բերդավանի մոտ այրվել է. Տուժածներ չկան

Վրաստանից ՀՀ երթևեկող ավտոբուսը Բերդավանի մոտ  այրվել է. Տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին, ժամը 23:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում այրվում է Վրաստանից ՀՀ ժամանած ավտոբուսը:

Տուժածներ չկան: Վարորդը Վրաստանի քաղաքացի Ի. Բաջոլիձեն էր:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոբուսն այրվում է Բերդավան գյուղի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ ժ.02:45-ին: Ամբողջությամբ այրվել է Mercedes մակնիշի ավտոբուսը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---