ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հակամարտությունները ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձ դատապարտված է տապալման

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը այժմ որոշեր դառնալ ՀԱՊԿ անդամ, այդպիսով շարունակելով 90-ականների երկրորդ կեսի իր գիծը, նրա սեփական քաղաքականությունը եւ գործնական գործողությունները կազմակերպության ներսում ուղղված կլինեին հավաքական անվտանգության ամրապնդմանն ու նրա առանց բացառության բոլոր անդամների հետ լիարժեք համագործակցության զարգացմանը: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:



«ՀԱՊԿ անդամ պետությունները կձգտեին ամեն կերպ նպաստել առկա խնդիրների կարգավորմանն ու դա կանեին ոչ պակաս հաջողությամբ, քան ՆԱՏՕ-ն Հունաստանի եւ Թուրքիայի դեպքում: ՀԱՊԿ անդամ պետությունները հետեւում են աշխարհում իրավիճակի զարգացմանը, ձգտում են առավելագույն իրատեսական եզրակացություններ անել ավարտված եւ ընթացող հակամարտություններից: Մեր գլխավոր եզրակցությունը հետեւյալն է. հակամարտությունները ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձ դատապարտված է տապալման, ինչը կուղեկցվի ծանր հետեւանքներով»,-նշել է նա:



Ըստ Բորդյուժայի, ՀԱՊԿ անդամները անկասելիորեն հանդես են գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հենվելով բանակցությունների եւ քաղաքական միջոցների վրա նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում: «Այն դեպքում, եթե այնուամենայնիվ իշխի ոչ ռացիոնալ մոտեցումը եւ իրադարձությունները աղետալի զարգացում ստանան, ՀԱՊԿ-ն կորոշակիացնի իր մոտեցումը իրավիճակից ելնելով, կոլեկտիվ որոշում կկայացնի իր կանոնադրության դրույթների հիման վրա»,-ասել է նա` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության հնարավոր ուժային լուծումը, գրում է Day.az-ը:



ՀԱՊԿ-ին անդամակցում են` Ռուաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ղազախստանը: Ադրբեջանն ու Ուզբեկստանը կասեցրեցին իրենց անդամակցությունը կազմակերպությանը 1999 թվականին: Ներկայումս Ուզբեկստանը պատրաստվում է վերադառնալ ՀԱՊԿ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---