Ստալոնեն հայտարարել է «Ռեմբոյի» 5-րդ մասի նկարահանումների մեկնարկի մասին11 սեպտեմբերի 2018 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է, որ շուտով կմեկնարկեն «Ռեմբո» ֆիլմաշարի 5-րդ մասի նկարահանումները: Այդ մասին դերասանը գրել է իր Instagram-ում՝ հրապարակելով իր գլխավոր կերպարի լուսանկարը: Ստալոնեն արդեն գրեթե 40 տարի է կատարում է Վիետնամի պատերազմի վետերանի դերը: «Շուտով սկսում եմ և շատ հուզված եմ...Աշխարհը, հավանաբար, փոխվում է, բայց նա՝ երբեք: Ոչինչ ավարտված չէ»,-գրել է Ստալոնեն: Ֆիլմաշարի 5-րդ մասում Ռեմբոյի ընկերներից մեկի դստերը, որն աշխատում է ֆերմայում, առևանգում են և գլխավոր հերոսը մեկնում է Մեքսիկա: Հենց որ Ռեմբոն հատում է սահմանը, նա դիմակայության մեջ է մտնում ամենադաժան կարտելներից մեկի հետ: Ֆիլմաշարի առաջին ֆիլմը, որը կոչվում էր «Ռեմբո. Առաջին արյունը», էկրան է բարձրացել 1982-ին: Ստալոնեն այն ժամանակ 36 տարեկան էր: Մյուս մասերը թողարկվել են 1985, 1988 և 2008թթ.: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |